Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

2. Մոսկվան արցունքներին չի հավատում՝ Լուկաշենկոյի դարաշրջանն ավարտվում է

2. Մոսկվան արցունքներին չի հավատում՝ Լուկաշենկոյի դարաշրջանն ավարտվում է
06.02.2017 | 13:40

(սկիզբը՝ այստեղ)


Մամլո ասուլիսի երրորդ առանցքային պահը, հանուն որի այդ ամենը արվել էր, դարձավ Բելառուսի նախագահի հետաքրքիր հայտարարությունը, որ ինքն իմաստ չի տեսնում ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը ստորագրելու մեջ, եթե Ռուսաստանը չի կատարի գազի ու նավթի հարցում բոլոր պահանջները: Այդ պատճառով էլ իմաստ չի տեսնում Մոսկվա գնալ փետրվարի 9-ին՝ Դաշնային պետության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու. «Առանց նավթագազային խնդիրների լուծման ես նույնիսկ մոտ չեմ գա այդ օրենսգրքին: Մյուս հարցերին էլ, որովհետև դա մեր պետության կյանքն է: Ես չեմ ստորագրել Մաքսային օրենսգիրքը, որովհետև շատ բան, որ պետք է լիներ, չի աշխատում»:

Բելառուսի նախագահը հայտարարեց, որ հետ է կանչում բելառուս մասնագետներին ԵԱՏՄ-ից. «Ի՞նչ են նստել այնտեղ ու աշխատավարձ են ստանում՝ վախենում եմ նույնիսկ ասել: Ես, երևի, այնքան էլ ճշգրիտ չգիտեմ՝ ինչքան են նրանք ստանում: Ստանո՞ւմ են, թե՞ աշխատում են: Ինչի՞ համար է այդպիսի կազմակերպությունը: Եթե մեզ ուզում են տեսնել ինտեգրացիոն կառուցներում, մենք պետք է մեզ կարգին պահենք միմյանց նկատմամբ, մենք պետք է աջակցենք միմյանց և չստեղծենք լրացուցիչ խոչընդոտներ»:


Կարելի է, իհարկե, Մոսկվայի հետ երկխոսություն կառուցել «Ի հեճուկս մայրիկիս՝ ականջներս թող ցուրտը տանի» սկզբունքով, բայց դա ոչ թե սակավ արդյունավետ է, այլ՝ հակաարդյունավետ: Դանկվերտը դա ցույց տվեց փետրվարի 3-ին: Կրեմլը ևս արդեն արձագանքեց. «2011- 2015-ին առանց մաքսատուրքի ամեն տարի մատակարարվել է տարեկան 18-23 միլիոն տոննա նավթ բելառուս գործընկերներին: Այդ ընթացքում ՌԴ բյուջեն չի ստացել 22,3 միլիարդ դոլար: Այդ ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի ու կողմնակի աջակցություն դաշնային պետությանը: Բելառուսին տրվել է 6 միլիարդից ավելի դոլար տարբեր տրանշներով, և դա լրացուցիչ բեռ է դարձել ՌԴ բյուջեի վրա: Բացի այդ՝ 2,5 միլիարդ դոլար տարբեր տրանշներով Մինսկը ստացել է վարկի տեսքով Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի գծով: Ռուսաստանը ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել մասշտաբային տնտեսական, քաղաքական և այլ օգնություն Բելառուսին՝ ելնելով երկու երկրների հարաբերությունների հատուկ դաշնակցային բնույթից: Տնտեսական ու առևտրային վիճելի հարցերը, որ ծագում են տնտեսական գործունեության ընթացքում, պետք է լուծվեն հանգիստ ոճով, գործնական բանակցությունների ճանապարհով: Մոսկվան համարում է, որ երկկողմանի օրակարգում կուտակված տարաձայնությունները կկարգավորվեն այդպիսի բանակցություններում»՝ նշել են Կրեմլում:


Լուկաշենկոն փորձում էր Մոսկվային սպառնալ, որ Անվտանգության դաշնային ծառայության սահմանին կարգուկանոնի հաստատման գործողությունները, որ Բելառուսը չդառնա Եվրոպայի միջանցաբակ, կարող են հանգեցնել «լուրջ կոնֆլիկտի». «Ինչ-որ ռեպերային կետեր են կառուցում: Հարց է ծագում՝ ի՞նչ է դա, Ռուսաստանը սկսել է սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա՞: Բայց դա բանակցային գործընթաց է: Դա կարող է լուրջ կոնֆլիկտի վերաճել: Մենք չենք պայմանավորվել՝ քարտեզով ինչպես է սահմանը անցնելու, տեղանքում: Միայն դրանից հետո պետք է ինչ-որ նշաններ ու կետեր դնել: Դուք կարող եք ուրիշի տարածք մտնել: ՈՒ ուրիշի սահմանից մի կտոր պոկել: Այդ պատճառով՝ չեմ կարծում, որ ռուսները դա կանեն: Դա արդեն լուրջ կոնֆլիկտ է: Այդպես սատանան գիտի՝ ուր կարելի է հասնել»:


Սատանան գիտի՝ ո՞ւր, իրոք, կարելի է հասնել: Ռուսաստանն արդեն երեք անգամ հաստատել է, որ կատեգորիկ անընդունելի է ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելը: Սակայն Լուկաշենկոն պատրաստ է Բաքվի շահերը վեր դասել իր ՀԱՊԿ-ի դաշնակիցներ ՌԴ-ի ու Հայաստանի շահերից և հանձնել Լապշինին Ադրբեջանին: ՈՒ դա հաստատեց փետրվարի 3-ին: Այդ պատճառով գնդակը Լուկաշենկոյի կողմում է: ՈՒզո՞ւմ է նա տնտեսական կոնֆլիկտ կամ լուրջ կոնֆլիկտ՝ ամեն ինչ իր իշխանության տակ է՝ նա ինքնիշխան ու անկախ պետության նախագահ է: Նրա վերջին մամլո ասուլիսի մեկնաբանությունների ընդհանուր տոնը Ռուսաստանում բավականաչափ լավ արտահայտում է հետևյալ կարծիքը. «Մինսկին ժամանակն է որոշել՝ եթե Բելառուսը բացարձակապես անկախ երկիր է, նավթի ու գազի գների, ռուսական շուկա մուտքի հարցերը պետք է լուծվեն ընդհանուր հիմունքներով: Եթե մենք ունենք Դաշնային պետություն, երրորդ երկրների հետ անցագրերի միակողմանի բեկանման կամ ՌԴ քաղաքացուն երրորդ երկիր փոխանցելու պես դեմարշներր սկզբունքորեն չպետք է լինեն»:


Մամլո ասուլիսի նախօրեին՝ փետրվարի 2-ին, համարյա թե ամեն ՖՄ արդուկից տարատեսակ փորձագետներ մեղադրում էին REGNUM-ին, որ գործակալության աղբյուրի տեղեկատվությունը, թե Բելառուսը պատրաստ է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, արժանահավատ չէ: Բելառուսի նախագահի մամլո ասուլիսը և նույն օրը Մոսկվայի պատասխան արձագանքը ցույց տվեցին, որ այդ սցենարը, ցավոք, բելառուսների համար բավականաչափ մոտ է իրականությանը: Պարզապես եթե հանրապետության ղեկավարությունը այդպիսի ընտրություն է կատարում, գործողությունները կատարվելու են ոչ թե Մինսկի, այլ Մոսկվայի սցենարով՝ առանց «ճիչերի ու վայնասունի»: Մոսկվան արցունքների չի հավատում: Ինչպես ՈՒկրաինան, թքելով իր անցյալի վրա, վաղ թե ուշ կորցնելու է՝ ինչ ստացել է սովետական դարաշրջանում, այդպես էլ կավարտվի Լուկաշենկոյի դարաշրջանը՝ Բելառուսի դուրս գալու դեպքում Դաշնային ու եվրասիական նախագծերից: Դա չի հասկանում միայն կույրը: Նույնիսկ կույրը հիմա տեսնում է Կրեմլի սառը վճռականությունը: Ռուսաստանը մեծ սիրտ ունի: Նույնիսկ մեր ընդհանուր սրբազան անցյալն ու մեր ընդհանուր հերոսներին դավաճանողների նկատմամբ: Բայց ոչ միշտ:
Յուրի ԲԱՐԱՆՉԻԿ, REGNUM


Հ.Գ. Կկայանա՞ փետրվարի 9-ին հանդիպումը, թե՞ ոչ: Կուլիսներում հիմա որոշվում է ոչ միայն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի ու ՌԴ-Բելառուս Դաշնային պետության ճակատագիրը, խաղասեղանին երկրորդ ՈՒկրաինա ունենալու հեռանկարն է: Եվ չի կարող Կրեմլը հստակ երաշխիքներ ունենալ, որ Մինսկը հանձնվելու է առանց դիմադրության, որովհետև ուժայինները չեն պայքարի, ժողովուրդը չի պայքարի, որովհետև Լուկաշենկոն չի պայքարի: Երկրորդ Կիևը շատ ռեալ է՝ նույնիսկ Դոնալդ Թրամփի նախագահության պարագայում, առանց Վիկտորյա Նուլանդի քաղցրաբլիթների:

Հետխորհրդային տարածքի բոլոր երկրներն էլ ԽՍՀՄ-ի փուզումից հետո անցնում են անկախության թեստ՝ երբեմն քաղաքացիական պատերազմով (ինչպես Վրաստանը), երբեմն պատերազմով (Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, նորից Վրաստանը), կամ ժողովրդավարության անվան տակ հաստատվում են բռնապետություններ՝ հավերժ նախագահներով (ինչպես միջինասիական նախկին հանրապետություններում ու Ադրբեջանում): Բելառուսը հիմա է այդ թեստը հանձնում՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քառորդ դար անց, ու արդյունքները ոչ ոք չի կարող կանխատեսել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ